ՀայՓոստը շարունակում է միջազգային առաքումները 178 ուղղություններով

04.03.2022 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #միջազգային առաքումներ #Ռուսաստան
ՀայՓոստը շարունակում է իրականացնել առաքումները դեպի արտասահմանյան երկրներ հնարավորինս կարճ ժամկետներում:

Չնայած միջազգային լոգիստիկ երթուղիների խափանմանը, միջազգային փոստփոխանակումը պատշաճ ապահովելու համար՝ ՀայՓոստը մշակել է այլընտրանքային երթուղիներ, որոնք թույլ են տալիս միջազգային առաքումներ կատարել ավելի քան 170 երկիր։

Դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ Բելառուս փոստի առաքումը, ինչպես նաեւ ՀայՓոստի արագացված սուրհանդակային ծառայությունը (EMS) շարունակում է գործել անխափան։

«Մենք դեռ 2020 եւ 2021 թվականներին մշակել ենք այլընտրանքային երթուղիներ միջազգային փոստփոխանակման համար, ինչը այսօր մեզ թույլ է տալիս այս բարդ ժամանակահատվածում շարունակել իրականացնել միջազգային առաքումներ:

Ավելին, ավելացրել ենք ՀայՓոստի կողմից սպասարկվող ուղղությունների ցանկը՝ հասցնելով դրանք 178-ի: Իսկ դեպի Ռուսաստանի Դաշնություն այսօր ՀայՓոստ ընկերությունն առաջարկում է հուսալի եւ արագ սուրհանդակային ծառայություն, որն ավելի մատչելի է, քան այլ կազմակերպությունների կողմից մատուցվող նմանատիպ ծառայությունները»,- ասել ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Նշվում է, որ ՀայՓոստը առաքանիներ է ուղարկում նաեւ Ուկրաինա։
Դիտում՝ 1644
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW