Ուկրաինայում ՌԴ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ակտիվները կազգայնացվեն

03.03.2022 | 21:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուկրաինա #ՌԴ #ազգայնացում
Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր հաստատել է Ուկրաինայում ռուսաստանյան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ակտիվների ազգայնացման մասին օրենքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ընդունվել է՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության եւ նրա ռեզիդենտների սեփականության իրավունք հանդիսացող օբյեկտների հարկադիր բռնագրավման հիմնական սկզբունքների մասին օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ այս օրինագիծն աջակցություն էր ստացել Ռադայի պրոֆիլային հանձնաժողովի կողմից։ Նախօրեին Ուկրաինայի խորհրդարանը տեղեկացրել էր, որ մշակվում է օրինագիծ՝ Ուկրաինայում ռուսաստանյան պետական գույքի ազգայնացման մասին՝ երկրում «բոլոր օբյեկտները, գույքը, միջոցներն ու ավանդները» վերցնելու նպատակով։
Դիտում՝ 9312

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW