Fitch-ը գնահատել է «ռուսաստանյան ռիսկերը» Արեւմտյան Եվրոպայի բանկերի համար

03.03.2022 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #բանկեր #ռիսկեր
Արեւմտյան Եվրոպայի խոշոր բանկերի ակտիվները վտանգի տակ կհայտնվեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության ֆոնին, թեեւ գործառնական շահույթների բարձր մակարդակը պետք է մեղմացնի այդ ազդեցությունը, ասված է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության հաղորդագրության մեջ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վերլուծաբանները կարծում են, որ բանկերը բախվում են զգալիորեն ավելացած գործառնական ռիսկերի հետ։ Նրանք պետք է ապահովեն իրենց գործունեության համապատասխանությունը Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին, միաժամանակ պատժամիջոցները կազդեն նրանց կարողության վրա ղեկավարել ռուսաստանյան ռիսկերը, ներառյալ՝ թրեյդինգային գործարքները: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով տնտեսական աճին հասցված ցանկացած լուրջ հարված կթուլացնի բանկերի գործարար եւ ֆինանսական հեռանկարները:

Համաձայն Միջազգային հաշվարկների բանկի (BIS) տվյալների՝ արեւմտաեվրոպական բանկերը 2021 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ռուսաստանյան կոնտրագենտներին ուղղված մոտ $91 միլիարդի ընդհանուր պահանջներ ունեին, այդ թվում՝ $41 միլիարդ տեղական արժույթով: Ռուսաստանյան կոնտրագենտների հետ ամենամեծ վարկային կապերն ունեին իտալական եւ ֆրանսիական բանկերը՝ համապատասխանաբար մոտ $15 եւ $10 միլիարդ։



Վերլուծաբանները նաեւ կարծում են, որ եվրոպական բանկերի ռիսկերը հիմնականում կապված են կորպորատիվ եւ ներդրումային բանկային գործառնությունների ու ներդրումային պորտֆելների հետ, եւ այդ վարկերի որակը, ամենայն հավանականությամբ, կտրուկ կվատթարանա, հատկապես պատժամիջոցներից առավել տուժած կոնտրագենտների մոտ:

Societe Generale-ը եւ UniCredit-ը Fitch-ի կողմից վարկանշվող Ռուսաստանում ամենամեծ գործունեություն ծավալող երկու եվրոպական բանկերն են: Այնուամենայնիվ, նրանց տեղական ռուսաստանյան ռիսկերը մեծ չեն, դրանց հիմնական մասը կապված է տեղական մանրածախ եւ առեւտրային բանկային գործառնությունների հետ: Գործակալության վերլուծաբանների կարծիքով, նույնիսկ երկու բանկերի ներդրումների ամբողջական դուրսգրումն իրենց ռուսաստանյան դուստր ընկերություններում բավականին չափավոր ազդեցություն կունենար կապիտալի վրա խմբի մակարդակով ։

«Ռուսաստանյան դուստր կառույցներ ունեցող բանկերի կապիտալիզացիայի վրա կազդի նաեւ ռուբլու արժեզրկումը։ Սակայն մենք ենթադրում ենք, որ բանկերի մեծ մասը զգալի չափով հեջավորում են իրենց արժութային ռիսկերը, որպեսզի խուսափեն կոնսոլիդացված կապիտալի գործակիցների զգալի տատանումներից»,- ասված է Fitch-ի հաղորդագրության մեջ:

ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեյցարիայի կողմից ռուսաստանյան մի շարք կոնտրագենտների նկատմամբ սահմանված պատժամիջոցների պահպանումը գործառնական խնդիրներ է ստեղծում բանկերի համար, հատկապես, եթե դրանք հեռացվեն  SWIFT համակարգից։ Վերլուծաբանները նշում են, որ այս սահմանափակումներն ազդում են կոնտրագենտների՝ օտարերկրյա վարկատուների նկատմամբ պարտքը փակելու կամ արժեթղթերով առեւտուր իրականացնելու կարողության վրա։
Դիտում՝ 4761
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW