Մեծ Բրիտանիան փակում է Լոնդոնի ապահովագրական շուկան՝ առեւտրային եւ մասնագիտացված ապահովագրության աշխարհի ամենամեծ կենտրոնը, ռուսաստանյան ընկերությունների համար։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության՝ այսօր տարածած հայտարարության մեջ։Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կընդունի «օրենսդրություն, որը կարգելի Միացյալ Թագավորությունում գործող ապահովագրական եւ վերաապահովագրական ընկերություններին իրականացնել ֆինանսական գործարքներ՝ կապված ՌԴ իրավաբանական անձանց հետ կամ նախատեսված Ռուսաստանում օգտագործելու համար»։Նման օրենսդրական միջոցները թույլ կտան արգելափակել «Ռուսաստանի ավիացիոն կամ տիեզերական ոլորտի ընկերությունների հասանելիությունը՝ բրիտանական ապահովագրական կամ վերաապահովագրական ծառայություններից օգտվելու համար»,- նշել են ֆինանսական գերատեսչությունում։Ըստ ֆինանսների նախարարության՝ այս քայլը, այլ որոշումների հետ մեկտեղ, թույլ կտա էլ ավելի «մեկուսացնել ռուսաստանյան տնտեսությունը միջազգային ֆինանսական համակարգից»: Tweet Դիտում՝ 3399