Telcell Wallet-ի 500 000-րդ օգտատատիրոջը մեծ անակնկալ էր սպասում

03.03.2022 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #Telcell Wallet #Էսֆիրա Կարապետյան
Telcell Wallet-ն արձանագրեց 500 000-րդ նույնականացված օգտատիրոջը՝ Էսֆիրա Կարապետյանին, ով արդեն հասցրել է զգալ հավելվածի հարմարավետությունը: Էսֆիրան աշխատում է Ակբա բանկում՝ որպես հավաքագրումների թիմի մասնագետ։

Telcell-ն արդեն ավանդույթ է դարձրել իր օգտատերերին յուրօրինակ նվերներ մատուցելը։ Էսֆիրային սպասում էր սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիք The Alexander, a Luxury Collection Hotel-ի ռուֆթոփ ռեստորանում եւ օրիգինալ ֆոտոշարք՝ հայտնի լուսանկարիչ Արթուր Լյումենի հեղինակային Lumen Moments-ում։



«Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության առաջնային պրոդուկտներից է: Հավելվածի օգտատերերը կարող են աշխարհի ցանկացած կետից կատարել ավելի քան 450 ծառայությունների դիմաց վճարումներ օնլայն ռեժիմում՝ ընդամենը հավելվածին կցելով հայկական բանկային քարտ կամ անձնագիր։

Telcell Wallet-ով հնարավոր է կատարել ու ստանալ դրամական փոխանցումներ, անմիջապես հավելվածում ստանալ օնլայն վարկ, ավելի քան 3500 սպասարկման/վաճառքի կետերում կատարել QR-ով վճարումներ՝ Scan and Pay եղանակով, քարտից քարտ ակնթարթային փոխանցումներ անել եւ շատ ավելին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Telcell-ն այս տարի տոնելու է իր 15-ամյակը եւ շուկային ներկայանալու է բազմաթիվ նորույթներով։
Դիտում՝ 7263
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW