Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Այն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասնել է.«Այս տարվա սկզբից պարարտանյութերը կտրուկ գնաճ են արձանագրել՝ 2,5-3 անգամ, դա իրականում գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին դրել է փխրուն, խոցելի իրավիճակի մեջ: Որոշեցինք հանդես գալ փոքր ֆերմերներին աջակցության ծրագրով, այսինքն՝ մինչեւ 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսությունների համար սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 9000 դրամը:3 հա-ի սահմանափակումը դրել ենք այն պատճառով, որ ավելի խոշոր հողօգտագործողներն իրենց արտադրողականության հաշվին նվազեցնում են պարարտանյութի գնի ազդեցությունը վերջնական ապրանքի վրա»: Tweet Դիտում՝ 1884