ՌԴ ԿԲ-ն ֆիզանձանց համար սահմանել է 30% միջնորդավճար բորսայում արժույթ գնելիս

03.03.2022 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստանի ԿԲ #արժույթ #միջնորդավճար
Ռուսաստանի Կենտրոնական բանկը ֆիզիկական անձանց համար սահմանել է 30% միջնորդավճար՝ բորսայում արտարժույթ գնելիս։

Կարգավորոչի կարծիքով՝ միջնորդավճարը, որը բրոքերները գանձում են ֆիզիկական անձանցից բորսայում արժույթ գնելիս, հավասարեցնում է մրցակցությունը բանկերի եւ բրոքերների միջեւ, հայտնել է Ռուսաստանի բանկի մամուլի ծառայությունը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման:

«30% միջնորդավճարը, որը բրոքերները պետք է վերցնեն ֆիզիկական անձանցից բորսայում արժույթ գնելիս, պարզապես հավասարեցնում է մրցակցային պայմանները բանկերի եւ բրոքերների միջեւ, քանի որ բանկերը հնարավորություն ունեն օգտագործել արժույթի առքուվաճառքի փոխարժեքի միջեւ սփրեդը»,- հայտնել են ՌԴ Կենտրոնական բանկում։
Դիտում՝ 3943

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW