Հայաստանի ԱԱԾ-ն միջազգային հանցավոր խումբ է վնասազերծվել

28.08.2008 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության /ԱԱԾ/ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում## երեկ վնասազերծվել եւ ձերբակալվել է միջազգային հանցավոր խումբ, որում ներգրավված էին Ռումինիայի 3 եւ Լատվիայի 1 քաղաքացի:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են ԱԱԾ մալո ծառայությունում, հանցավոր խումբը օգոստոս ամսվա ընթացքում “ՎՏԲ Հայաստան”, “Անելիք”, “Յունիբանկ” եւ “Կոնվերս Բանկ” բանկերի Երեւան քաղաքում եւ մի շարք մարզկենտրոններում տեղակայված բանկոմատներից կեղծ պլաստիկ քարտերով իրականացրել է ավելի քան 80 մլն դրամի կանխիկացման գործարքներ:

Խմբի անդամների հյուրանոցային համարներում զննության ընթացքում հայտնաբերվել են 160 հատ բանկային կեղծ պլաստիկ քարտեր, ինչպես նաեւ մեծ քանակի արտարժույթ եւ դրամ: Պարզվել է, որ կեղծ գործարքները կատարվել են` օգտագործելով հանրահայտ բրիտանական “Բարկլայս” բանկի հաճախորդների բանկային հաշվեհամարները:

Փաստի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ինտերպոլի եւ միջազգային այլ իրավապահ կառույցների հետ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցավոր խմբի գործունեությունը լիովին բացահայտելու նպատակով: “Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ նմանատիպ գործունեությամբ ձերբակալվածները զբաղվել են նաեւ արտասհմանյան մի շարք երկրներում”,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Դիտում՝ 6305
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW