Խաղողագործների հետ աշխատանքում կներդրվի տիպային պայմանագրերի ինստիտուտը

02.03.2022 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #ԱԺ #խաղողագործներ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ կառավարությունը ցանկանում է խաղողագործների հետ համագործակցության շրջանակում ներդնել տիպային պայմանագրերի ինստիտուտը եւ նրանց հետ նախապես պայմանագրեր կնքել:

«Ներկայում պայմանագրերի մեծամասնությունը մթերման պահին է ստորագրվում, որն ակնհայտ ձեւական բնույթ ունի: Ուզում ենք պայմանագրերի նախօրոք կնքման մեխանիզմի միջոցով ապահովել մթերման սահուն գործընթացը: Այսինքն, բոլորը նախօրոք իմանան, թե ինչ ծավալ, որտեղ եւ ինչ գնով են հանձնելու»,- Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է նա:

Վահան Քերոբյանը նշել է, որ տիպային պայմանագրի օրինակը վերցվել է Երեւանի կոնյակի գործարանից, որը տարիներով լավարկված, մշակված պայմանագրի ձեւ է:
Դիտում՝ 2820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW