Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է «Կանայք, բիզնեսը եւ օրենքը» զեկույցն, ըստ որի Հայաստանը զգալի բարելավել է իր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ՝ 87,5 միավոր (2021-ին՝ 82,5)՝ սահմանելով հայրության վճարովի արձակուրդ: 2022 թվականի մարտ ամսվա զեկույցը գնահատում է 190 երկրների օրենսդրական դաշտը եւ կանոնակարգերը, որոնք առնչվում են տնտեսական կյանքում կանանց մասնակցությանը 8 չափորոշիչներով՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, ծնողական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում եւ կենսաթոշակ։ Նշվում է, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը երկրորդն է բարձր միավորներով՝ 84,1 միջին միավոր։ Անցած տարվա ընթացքում տարածաշրջանի չորս երկրում բարեփոխումներ են իրականացվել։ Հայաստանն ու Ուկրաինան սահմանել են հայրության վճարովի արձակուրդ երեխայի ծննդյան առթիվ, Վրաստանը՝ երկու ծնողների համար։ Ուկրաինայում տղամարդկանց եւ կանանց կենսաթոշակային տարիքը հավասարեցվել է, Կիպրոսում կանանց թույլատրվել է անձնագիր ստանալու համար դիմել նույն կարգով, ինչ տղամարդիկ։ 25.02.2021 | 10:18 Հայաստանը ՀԲ-ի «Կանայք, բիզնեսը եւ օրենքը» զեկույցում 73-րդն է Զեկույցի համաձայն՝ դեռեւս լուրջ խնդիրներ կան «աշխատավարձերի» եւ «կենսաթոշակային ապահովման» հետ կապված, այս ոլորտում տարածաշրջանն ունի ամենացածր միջին միավորները։ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գրեթե կեսը չի պահանջում հավասար վարձատրություն միեւնույն արժեքն ունեցող աշխատանքի համար, իսկ տղամարդկանց եւ կանանց կենսաթոշակային տարիքը 17 երկրներում մնում է տարբեր: Tweet Դիտում՝ 6687