American Express-ը դադարեցնում է համագործակցությունը ՌԴ գործընկերների հետ

02.03.2022 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#American Express #ՌԴ #պատժամիջոցներ
American Express-ը դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի գործընկերների հետ պատժամիջոցների սահմանման ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Ռուսաստանում ունենք փոքր բիզնես հարաբերություններ, որոնք ներառում են մեկ գործընկեր՝ քարտեր թողարկող եւ մի քանի ուրիշներ, որոնք օգտագործում են առեւտրային էքվայրինգը վճարումներ իրականացնելու համար:

Այս ճգնաժամի սկզբից մենք հետեւել ենք ԱՄՆ-ի եւ միջազգային գործընկերների պատժամիջոցներին, ինչը հանգեցրել է նրան, որ մենք դադարեցրել ենք համագործակցությունը Ռուսաստանի գործընկեր բանկերի հետ եւ կշարունակենք հետեւել բոլոր համապատասխան օրենքներին՝ իրավիճակի զարգացմանը համահունչ»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություններով հանդես էին եկել Mastercard-ը եւ Visa-ն։
Դիտում՝ 4116

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW