ԱՄՆ իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը ռուսաստանյան ինքնաթիռների համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ամենամյա՝ «Երկրի վիճակի մասին» ուղերձում:«Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին եւ փակում ամերիկյան օդային տարածքը ռուսաստանյան բոլոր չվերթերի համար»,- Բայդենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ԱՄՆ օդային տարածքում ռուսաստանյան ինքնաթիռների թռիչքների արգելքն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրվա ավարտին, ասված է ԱՄՆ տրանսպորտի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։Նշվում է, որ արգելքը կտարածվի բոլոր ինքնաթիռների վրա՝ «պատկանող, հավաստագրված, շահագործվող, գրանցված, վարձակալված կամ վերահսկվող այն անձանց կողմից կամ անձանց շահերից, ովքեր հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացի»:«Դա ներառում է մարդատար եւ բեռնատար, կանոնավոր եւ չարտերային չվերթեր, ինչն, ըստ էության, նշանակում է ԱՄՆ օդային տարածքի փակում Ռուսաստանի բոլոր առեւտրային ավիափոխադրողների եւ քաղաքացիական այլ ինքնաթիռների համար»,- հավելել են ամերիկյան գերատեսչությունում: Tweet Դիտում՝ 2735