Եվրամիությունն (ԵՄ) ամբողջությամբ փակում է իր երկրների օդային տարածքը ռուսաստանյան ինքնաթիռների համար։ Այս մասին այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։«Մենք փակում ենք ԵՄ օդային տարածքը ռուսաստանյան ինքնաթիռների համար: Մենք արգելք ենք դնում Ռուսաստանին պատկանող բոլոր ինքնաթիռների վրա, որոնք գրանցված են Ռուսաստանում կամ վերահսկվում են Ռուսաստանի կողմից: Այդ ինքնաթիռները չեն կարողանա վայրէջք կատարել, թռչել կամ անցնել ԵՄ տարածքի վրայով»,- ասել է Ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքով՝ այս արգելքը վերաբերում է բոլոր ինքնաթիռներին, այդ թվում՝ մասնավորներին։ Tweet Դիտում՝ 4328