Կիեւը պահանջում է զրոյացնել Ուկրաինայի արտաքին պարտքը

01.03.2022 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վալերի Պացկան #Ուկրաինա #արտաքին պարտք
Արտաքին վարկատուները պետք է զրոյացնեն Ուկրաինայի պարտքը, այսօր հայտարարել է երկրի Հաշվիչ պալատի ղեկավար Վալերի Պացկանը։

«Մեր արտաքին վարկատուներից պետք է պահանջել դուրս գրել Ուկրաինայի պարտքերը։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունները պետք է վերանայեն պարտքային քաղաքականությունը եւ զրոյացնեն Ուկրաինայի պարտքերը»,- Պացկանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությոջնը՝ վկայակոչելով «Зеркало недели» պարբերականը։

Նա նշել է, որ այսօր Ուկրաինայի արտաքին պարտքը գերազանցում է $57 միլիարդը։
Դիտում՝ 5473

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW