Հնդկաստանի Պետբանկը չի աշխատի պատժամիջոցների տակ հայտնված ՌԴ կառույցների հետ
01.03.2022 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ pymnts.com

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հաղորդել է The Economic Times-ը՝ վկայակոչելով SBI-ի՝ իր հաճախորդների որոշակի շրջանակին ուղղված նամակը:
«Ոչ մի գործարք, անկախ արժույթից, չպետք է կատարվի այն իրավաբանական անձանց, բանկերի, նավահանգիստների կամ նավերի մասնակցությամբ, որոնք գտնվում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ»,- ասված է նամակում։
SBI-ը նաեւ կոչ է արել հաճախորդներին «հավելյալ զգուշություն» ցուցաբերել պատժամիջոցների տակ գտնվող երկրների հետ գործարքներ կատարելիս:
Թերթը մեջբերում է բանկի մենեջերներից մեկի խոսքերն այն մասին, որ Հնդկաստանն ունի «զգալի միջազգային ներկայություն»։ «Պետք է հետեւենք ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կանոններին, քանի որ մենք ներկա ենք նրանց իրավասություններում, եւ մենք չենք կարող չենթարկվել այդ կանոններին»,- ասել է նա:
Վկայակոչելով էներգետիկ ոլորտի աղբյուրները՝ թերթը նաեւ հայտնել է, որ SBI-ը տեղեկատվություն է խնդրել հնդկական նավթային ընկերություններից Ռուսաստանում նրանց ներկայության մասին, ներառյալ՝ ռուսաստանյան ակտիվների, վերջին տարվա ընթացքում Ռուսաստանից ստացված ֆինանսական միջոցների եւ փոխանցումներ կատարած բանկերի մասին:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: