Հայէկոնոմբանկի եւ responsAbility-ի միջեւ կնքված նոր պայմանագրով $15 մլն կուղղվի ՄՓՄՁ-ներին
28.02.2022 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկը ստացված միջոցները կուղղի ՀՀ ՄՓՄՁ վարկավորմանն ու զարգացմանը:
«Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցելը բանկի ռազմավարական գերակայություններից է:
Որպես ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստող օղակ՝ բանկը Հայաստանի ունիվերսալ առեւտրային բանկերից մեկն է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ResponsAbility-ի մասին
ResponsAbility ընկերությունը 2003թ-ից ի վեր սերտորեն համագործակցում է կայուն զարգացում ունեղող շուկաների ներկայացուցիչների հետ: Ընկերությունն ունի 8 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում, որոնք թույլ են տալիս ռազմավարական քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղակիորեն աջակցելու ուղղությամբ:
ResponsAbility ընկերությունը հիմնականում ներդրումներ է կատարել շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ ունեցող ավելի քան 300 ընկերությունում աշխարհի շուրջ 80 երկրներում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: