Փաշինյան. Պատժամիջոցներն ազդեցություն կունենան ԵԱՏՄ-ում տնտեսության վրա

25.02.2022 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ղազախստան #Կասիմ-Ժոմարտ Տոկաեւ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ հանդիպմանը նշել է, որ 2021 թվականի արդյունքները Եվրասիական տնտեսական միության համար բավականին դրական են:

«Նախորդ տարին ճգնաժամային էր, բայց առեւտրատնտեսական կապերի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ի ներսում, առեւտրաշրջանառությունն աճել է, ինչը բավականին դրական ազդակ է բոլորիս համար:

Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, եւ այս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարեւոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները:



Պատժամիջոցների գործողություններն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա, եւ այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն եւ եթե հնարավոր է, շրջանցել դրանք, իրականացնելով համապատասխան քայլեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշել է, որ առկա է Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ընդլայնման ներուժ:
Դիտում՝ 3081
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW