Մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման օտար լեզուների թեստավորման փուլը

25.02.2022 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսային ծառայող #դասընթաց
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ուսումնական կենտրոնում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության օտար լեզուների թեստավորման փուլը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ չնայած դասընթացին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 28-ն է, սակայն պայմանավորված դիմորդների մեծ թվով` թեստավորման փուլը շուտ է մեկնարկել:

Այս պահի դրությամբ ընդունելության հայտ է ներկայացրել մոտ 1400 դիմորդ: Գրեթե բոլոր դիմորդները կմասնակցեն թեստավորման այս փուլին, բացառությամբ՝ նրանց, որոնք պատշաճ կարգով ներկայացրել են լեզուների իմացությունը փաստող հավաստագրեր: Թեստավորումն անցկացվելու է համակարգչի միջոցով, անգլերենից եւ ռուսերենից պատահականորեն ընտրվելու է մեկ հարցաթերթիկ՝ 20 հարցով, յուրաքանչյուր դիմորդի տրվելու է 40 րոպե՝ հարցերին պատասխանելու համար: 80% եւ ավելի գնահատականը համարվում է դրական արդյունք:


 
Լեզուների իմացության թեստավորումը հաղթահարած դիմորդներն անցնելու են հաջորդ՝ համակարգչային գիտելիքների ստուգման փուլ, այնուհետեւ մեկնարկելու է դասընթացի  ընդունելության թեստավորման գործընթացը:

Դիտում՝ 3031

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW