ԿԲ-ն հանդես է գալիս ֆինանսական հետախուզական մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման խմբին Ղազախստանի եւ Իրանի անդամակցության երաշխավորի դերում
25.08.2008 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը## 2007 թվականի մայիսից հանդիսանում է Egmont խմբի անդամ, որի շրջանակներում մասնակից երկրների ֆինանսական հետախուզական ծառայությունները տեղեկատվություն են փոխանակում եւ միավորում են փողերի լվացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելուն ուղղված ջանքերը, այսօր տեղեկացրել է Հայաստանի ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Դանիել Ազատյանը նշել է, որ Հայաստանի ԿԲ-ը հանդես է գալիս ֆինանսական հետախուզական մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման խմբին Ղազախստանի եւ Իրանի անդամակցության երաշխավորի դերում: “Վերջիններից մեկը խմբում ընդգրկվել է Մոլդովան”,- ասել է Դանիել Ազատյանը` հավելելով, որ Հարավային Կովկասի երկրներից միայն Ադրբեջանը կազմակերպության անդամ չի հանդիսանում, քանի որ “այդ երկրում դեռեւս չկա ֆինանսական հետախուզության վերաբերյալ օրեսնդրություն, հետեւաբար` նաեւ համապատասխան կառույցներ”:
Ազատյանի խոսքերով, այժմ Հայաստանի ԿԲ-ը համագործակցության պայմանագրեր ունի Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Վրաստանի ֆինանսական հետախուզական մարմիների հետ, ընթացքի մեջ է նաեւ Չինաստանի հետ համապատասխան պայմանագրի ստորագրումը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: