Ուկրաինայի ֆինանսական շուկայում մի շարք սահմանափակումներ են գործում

24.02.2022 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուկրաինա #Վլադիմիր Զելենսկի #բանկեր
Ուկրաինայի Ազգային բանկը եւ բանկային համակարգն ունեն բոլոր ռեսուրսները պետության եւ քաղաքացիների ֆինանսական կարիքները բավարարելու համար, այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինայի Ազգային բանկը եւ բանկային համակարգն ունեն բոլոր անհրաժեշտ ռեսուրսները պետության ֆինանսական կարիքները հոգալու համար, ունեն ամեն ինչ պետությունը պաշտպանելու համար, ամեն ինչ Ուկրաինայի քաղաքացիների շահերը պաշտպանելու համար»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

«Այսօր ավելի վաղ Ուկրաինայի Ազգային բանկը հայտարարել էր, որ մի շարք սահմանափակումներ է մտցրել բանկային համակարգի աշխատանքի մեջ։ Մասնավորապես, սահմանափակել է օրական 100 000 գրիվնայի (մոտ $3420) չափով կանխիկի դուրսբերումը հաճախորդների հաշիվներից, իսկ հաճախորդների հաշիվներից արտարժույթով կանխիկի տրամադրումն արգելվել է։

Կասեցվել է արտարժույթի շուկայի աշխատանքը, բացառությամբ հաճախորդների կողմից արտարժույթի վաճառքը, դադարեցվել են անդրսահմանային արտարժութային վճարումները, դադարեցվել է էլեկտրոնային փողերի թողարկումը եւ էլեկտրոնային դրամապանակների համալրումը, կանգնեցվել է «Ուկրաինայի դեմ զինված ագրեսիա իրականացրած պետության ռեզիդենտների հաշիվներով» սպասարկող բանկերի կողմից գործարքների կատարումը։

Կառավարության կողմից անկանխիկ հաշվարկների, չհրկիզվող պահարաններին հասենելիության, բանկոմատներում կանխիկ գումարների համալրման սահմանափակումներ չկան»,- գրում է ՏԱՍՍ-ը։
Դիտում՝ 3200
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW