Գերման Գրեֆ․ Հիմա ողջախոհության եւ բանականության ժամանակն է

24.02.2022 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սբեր #Գերման Գրեֆ #նամակ
«Սբեր»-ի ղեկավար Գերման Գրեֆն այսօր նամակ է հղել բանկի աշխատակիցներին՝ կոչ անելով կենտրոնանալ ընկերության հիմնական խնդիրների եւ առաջնահերթությունների վրա եւ «պահպանել սառնասրտություն»՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պայմաններում», հաղորդում է RBC-ն։

Ինչպես նշվում է նամակում, «Սբեր»-ը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման եւ «մշակել է սցենարներ՝ պաշտպանելու բանկի հաճախորդների միջոցները, ակտիվներն ու շահերը»։ «Հիմա ողջախոհության եւ բանականության ժամանակն է: Վստահության եւ անվրդովության, բանականության, կարեկցանքի եւ պատասխանատվության:

Միասնության ժամանակն է»,- ասված է Գրեֆի ուղերձում։ :

Բացի այդ, «Սբեր»-ի ղեկավարը հորդորել է աշխատակիցներին ապահովել ընկերության բոլոր գործառույթների կանոնավոր աշխատանքը, ինչպես նաեւ պահպանել «բիզնեսի շարունակականությունն՝ ի շահ Ռուսաստանի բոլոր բնակիչների». «Ես հավատում եմ մեզ»:
Դիտում՝ 10687

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW