Հայաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել ԼՂՀ-ին փողերի լվացման դեմ պայքարում

25.08.2008 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը շարունակում է փողերի լվացման դեմ պայքարի համակարգի ներդրման գործում## աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը /ԼՂՀ/, այսօր Երեւանում ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Դանիել Ազատյանը տեղեկացրել է, որ արդեն մշակվել եւ հաստատվել են ԼՂՀ ֆինանսների նախարարության կառույցում ստեղծվող ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի կանոնադրությունն ու եռամյա ռազմավարությունը:

“Տվյալ միջոցառումները իրականացվում են ԼՂՀ “Փողերի լվացման եւ ֆինանսական հանցագործության դեմ պայքարի մասին” օրենքին համապատասխան, որն ընդունվել է 2007 թվականի դեկտեմբերի 26-ին եւ ուժի մեջ մտել ընթացիկ տարվա ապրիլի 8-ից”,- ասել է Դանիել Ազատյանը:

Նա նշել է, որ 2007 թվականի ընթացքում ֆինանսական կառույցներից եւ իրավապահ մարմիններից երկրում փողերի լվացման հնարավոր դեպքերի մասին Հայաստանի ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնը ստացել է 39 ազդանշան: Նրա խոսքերով, Հայաստանի բանկերը 2007 թվականի ընթացքում ԿԲ-ին տեղեկացրել են կասկածելի գործարքների կնքման 27 դեպքի մասին:

Դանիել Ազատյանի խոսքերով, Հայաստանի ֆինանսկան մոնիտորինգի կենտրոնը տվյալ փաստերի առնչությամբ 35 վարույթ է սկսել, որոնցից 11-ն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Ներկայումս փողերի լվացման փաստով Հայաստանում հարուցված է մեկ քրեական գործ:

Դիտում՝ 5224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW