ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ վարկ բիզնես քարտով
22.02.2022 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /


ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկային բիզնես քարտ կարող են ստանալ այն հաճախորդները, որոնք ունեն բանկում գործող վարկ, եւ որի սպասարկման ժամկետը քարտը տրամադրելու պահին կազմում է առնվազն 12 ամիս։ Վարկային գիծը թույլ է տալիս հաստատված սահմանաչափի շրջանակներում բազմակի անգամ օգտագործել եւ մարել փոխառու միջոցները որոշակի ժամկետում: ՎՏԲ-Հայաստան Բանկում ձեռնարկատերերը կարող են ստանալ 1-ից 10 մլն ՀՀ դրամի գումարի վարկային գիծ՝ քարտին միջոցների մուտքագրմամբ, 3-ից 36 ամիս ժամկետով։ Վարկային միջոցները տրամադրվում են տարեկան 17% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,9%):
Վարկային բիզնես քարտը թույլ է տալիս կատարել ընթացիկ ծախսեր, որոնք անհրաժեշտ են ձեռնարկատիրական գործունեության համար՝ առանց վճարման հանձնարարականների: Վարկային միջոցները կարող են օգտագործվել հումքի ձեռքբերման, գործընկերների հետ փոխհաշվարկների, ներկայացուցչական ծախսերի վճարման եւ այլ նպատակներով: Վարկային բիզնես քարտով անկանխիկ գործարքները հասանելի են անհրաժեշտ պահին եւ ցանկացած գումարի չափով՝ հաստատված սահմանաչափի սահմաններում:
«Բիզնես քարտին տրված վարկային գծի միջոցով ընկերությունը կարող է արդյունավետ կառավարել իր ֆինանսներն՝ առանց սեփական միջոցները շրջանառությունից դուրս բերելու: Սա բիզնեսի կարճաժամկետ ֆինանսական խնդիրները լուծելու առավել հարմար գործիք է։ Վերականգնվող վարկային գծի սահմանաչափը եւ անտոկոս մարման ժամկետը համապատասխանում են փոքր բիզնեսի պահանջներին: Վարկային բիզնես քարտի միջոցով հաճախորդն ունի հասանելիություն վարկային միջոցներին 24/7 ռեժիմով եւ կատարում է իր հաշվարկներն՝ առանց միջոցները կանխիկացնելու կամ բանկում գործարքներ ձեւակերպելու: Այս մոտեցումն օգնում է խնայել ժամանակ եւ գումար եւ միեւնույն ժամանակ փաստաթղթավորել բիզնեսի ընթացիկ ծախսերը»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։
Բիզնես քարտին վարկային գծի մասին կարելի է մանրամասն տեղեկություններ ստանալ եւ ձեւակերպել հայտ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի մասնաճյուղերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: