IDpay հավելվածով արդեն հնարավոր է Ռուսաստանից կատարել դրամական փոխանցումներ հայկական ցանկացած բանկային քարտի։Ինչպես նշում են IDBank-ում, IDpay-ով փոխանցում կատարելը ոչ միայն արագ է ու հարմար, այլ նաեւ շահավետ.- IDBank-ի քարտերին փոխանցում կատարելու դեպքում միջնորդավճարը կազմում է 0,5%, - Հայկական ցանկացած այլ բանկի քարտի՝ 0,9%«Վճարային ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии» (ООО «УПТ») ընկերության գործառնական տնօրեն Ֆելիքս Խաչատրյանի խոսքով՝ հայկական բանկերի համագործակցության արդյունքում ընկերությունը, կարեւորելով հաճախորդներին հարմար ծառայություն մատուցելու առաջնահերթությունը, ստեղծել են այս հնարավորությունը․ «Ի սկզբանե IDpay հավելվածով հնարավոր էր փոխանցում կատարել միայն IDBank-ի քարտերին, ներկայում այդ հնարավորությունն առկա է բոլոր բանկերի քարտապանների համար։ Տարբերությունը միջնորդավճարն է եւ փոխանցման եղանակը։ Այսինքն, IDBank-ի քարտերին փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է իմանալ միայն ստացողի հեռախոսահամարը, որը կցված է նրա հաշվին եւ կատարել փոխանցումը 0,5% միջնորդավճարով, իսկ այլ Բանկերի քարտերին փոխանցելու դեպքում անհրաժեշտ է նշել ստացողի քարտի համարը․ փոխանցումը կկատարվի 0,9% միջնորդավճարով»,- ասել է Ֆելիքս Խաչատրյանը։Բանկում հիշեցրել են, որ IDpay բջջային հավելվածով Ռուսաստանից կարող են գումար փոխանցել ինչպես ՌԴ, այնպես էլ ՀՀ քաղաքացիները։ Սկզբունքը հետեւյալն է․ անհրաժեշտ է անցնել հեռավար նույնականացում, IDpay հավելվածին կցել Ձեր VISA, Mastercard եւ MИР համակարգերի ռուսաստանյան ցանկացած բանկի քարտ եւ իրականացնել Հայաստանում գումարը ստացողի քարտային հաշվի ակնթարթային համալրում աննախադեպ մատչելի պայմաններով։IDBank-ի քարտապանները իրենց հեռախոսահամարին կարող են կցել այն քարտը, որն ցանկանում են ստանալ փոխանցումը՝ այդպիսով ավելի դյուրին դարձնելով փոխանցման գործընթացը։ IDBank-ի հաճախորդները ցանկացած պահի կարող են հեշտությամբ կցել կամ փոխարինել իրենց քարտին կամ հեռախոսահամարին կցված բջջային հեռախոսահամարը Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» կամ IDBanking.am հարթակի «Հաշիվներ» բաժիններում։Նույն հեշտությամբ կարելի է գումար փոխանցել նաեւ Հայաստանից Ռուսաստան, ավելի ստույգ՝ Idram&IDBank հավելվածից IDpay հավելվածին. գումար փոխանցելու համար ուղարկողը պետք է իմանա միայն ստացողի այն հեռախոսահամարը, որը գրանցված է IDpay հավելվածում։ Բացի այդ, այս պահին անհրաժեշտ է ունենալ ՌԴ ռուբլով հաշիվ IDBank-ում, որը կարելի է հեշտությամբ բացել առցանց ընդամենը մի քանի վայրկյանում՝ անվճար։ Այս ծառայության միջնորդավճարը նույնպես առավելագույնս շահավետ է՝ ընդամենը 0․9%. Ստացողը կարող է IDpay հավելվածին ստացված գումարը փոխանցել ցանկացած ռուսական բանկային քարտի եւ հետո տնօրինել՝ ինչպես կցանկանա։IDpay-ը գործում է «Սովկոմբանկ» ՀԲԸ-ի հարթակում եւ հանդիսանում է ռուսական «Վճարային Ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии») ընկերության, Idram-ի եւ IDBank-ի համատեղ նախագիծը։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 12783