ԱրմսվիսԲանկն իրականացրել է առաջին ներմուծման ֆակտորինգի գործարքը TBC բանկի հետ

22.02.2022 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրմսվիսԲանկ #TBC բանկ #FCI
ԱրմսվիսԲանկը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգային ծառայություններ իրականացնող առաջատար բանկերից, միաժամանակ՝ միակ բանկն է, որն անդամակցում է Factors Chain International-ին (FCI, Ֆակտորինգային միջազգային ասոցիացիա) դեռեւս 2008 թվականից։

Ինչպես նշել են ԱրմսվիսԲանկում, FCI-ի հետ համագործակցության շրջանակում միջազգային ֆակտորինգի զարգացումը մշտապես եղել է բանկի համար առանցքային կարեւորության հարցերի շարքում։

Այս անգամ, շնորհիվ վրացական TBC բանկի, FCI-ի եւ ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ համագործակցության՝ բանկն առաջին անգամ հանդես եկավ նոր ֆակտորինգային լուծումով իր լավագույն հաճախորդներից մեկի՝ «Երեւանի շոկոլադի գործարան» ՓԲԸ-ի համար՝ Վրաստանից իրականացվող  ներմուծման գործարքը ֆինանսավորելու նպատակով։

Այս պրոդուկտի շնորհիվ  ընկերությունները կարող են օգտվել ֆակտորինգային ֆինանսավորման սխեմայից նաեւ ներմուծման գործարքների դեպքում, մասնավորապես՝  ներմուծողը հնարավորություն է ստանում կանխավճարի փոխարեն վճարումն իրականացնել հետաձգման պայմանով, քանի որ արտահանողը ֆինանսավորվում է տեղում՝ ապրանքն առաքելուց անմիջապես հետո։

«Համոզված ենք, որ նմանատիպ լուծումներն ունեն իրացման մեծ ներուժ եւ բանկի առջեւ բացում են նոր հնարավորություններ Հայաստանում միջազգային ֆակտորինգի զարգացմանը նպաստելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռեւս 2010 թվականից, բանկը, բացի առեւտրի ֆինանսավորման ոլորտից, զգալի հաջողություններ է գրանցել նաեւ ՓՄՁ վարկավորման,  GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում՝ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման ուղղություններով: ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Այսօրվա դրությամբ համագործակցության ծավալները բոլոր ուղղություններով կազմում են շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար:

ԱմսվիսԲանկ

Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` ADB, KFW, EIB, responsAbility եւ այլն:

ՎԶԵԲ

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։
Դիտում՝ 8136
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW