2014-ից Ուկրաինան ԵՄ-ից €17 մլրդ է ստացել․ «ոչ մի երկրի վրա այդքան գումար չի ծախսվել»

21.02.2022 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուկրաինա #Ժոզեպ Բորել #Շառլ Միշել
Եվրամիությունը (ԵՄ) ոչ մի պետության վրա այդքան գումար չի ծախսել, որքան Ուկրաինայի, որը 2014 թվականից ի վեր Բրյուսելից ստացել է €17 միլիարդ, բայց այս երկիրը զարգացման եւ բարեփոխումների դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

Այսպես է նա պատասխանել Էստոնիայի նախկին նախագահ Կերստի Կալյուլայդի հարցին՝ ԵՄ-ում Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների հրատապ մեկնարկի հնարավորության մասին։

«Մենք պետք է շարունակենք գնալ այս ճանապարհով, ամրապնդենք մեր կապերը եւ բարեփոխման հնարավորություններ ընձեռենք։ Իհարկե, Ուկրաինան դեռ շատ անելիքներ ունի, քանի որ բարեփոխումները դեռ ավարտված չեն։ Ուկրաինան ակտիվորեն աշխատում է, բայց դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու հաջողության հասնելու համար»,- ասել է նա։



Իր հերթին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, պատասխանելով նույն հարցին, առաջարկել է «սերտ կապեր զարգացնել Կիեւի հետ, աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու բարգավաճմանը»։
Դիտում՝ 2271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW