ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների նախագիծ, որով ամերիկյան բանկերին կարգելվի մշակել ռուսաստանյան խոշոր բանկերի գործարքները։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ։Ըստ նրանց՝ այդ միջոցները կիրականացվեն միայն Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման դեպքում եւ կոչված են լուրջ վնաս հասցնելու ռուսաստանյան տնտեսությանը։Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ ԱՄՆ-ն մտադիր է նաեւ ՌԴ ֆիզիկական եւ իրավաբանական մի քանի անձանց ներառել «սեւ ցուցակում» (SDN ցանկ), ինչը նրանց դուրս կթողնի ամերիկյան բանկային համակարգից, կարգելի առեւտուրն ԱՄՆ քաղաքացիների հետ եւ կսառեցնի նրանց ակտիվները Միացյալ Նահանգներում։ Tweet Դիտում՝ 3974