Փաշինյան․ Հյուսիս-հարավ նախագիծը վերաձեւակերպել ենք

17.02.2022 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ավտոճանապարհ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօր հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակաորման մրցույթը։

Նա նշել է, որ նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է, նախաորակաորման փուլը կտեւի 70 օր, որից հետո որակավորված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցել շինարարության աշխատանքների մրցույթին։

«Վերջին շրջանի քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-հարավ նախագիծը վերաձեւակերպել ենք ու դարձրել Հյուսիս-հարավ-արեւելք-արեւմուտք նախագիծ։ Այդ ճանապարհի կամ եթե կարճ ասենք՝ «Հայկական խաչմերուկի» ճյուղերից մեկը կկապի հյուսիսն ու հարավը, այսինքն՝ Հայաստանից դեպի Իրան, մյուսը ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան եւ հետագայում դեպի Նախիջեւան-Թուրքիա։ Պետք է հույս ունենալ, որ մինչեւ տարվա վերջ կունենանք կոնկրետ շինարարական ընկերություն, որը կիրականացնի աշխատանքը։ Իհարկե, Արեւելք-արեւմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս՝ քաղաքական պայմանավորվածությունների ու համաձայնությունների ձեռքբերման համատեքստում, նաեւ այդ հատվածը կիրականացնենք շատ արագ»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեկնարկել են Երասխ-Ջուլլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման տեխնիկական եւ նախագծային աշխատանքները։

«Մենք հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կարձանագրվեն որեւէ փաստաթղթի տեսքով եւ գործընթացը «դե յուրե» ամբողջ թափով կծավալվի»,- նշել է նա։
Դիտում՝ 1690
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW