“Այ Էս Ջի”-ն ընդլայնում է արտաքին կապերն ապահովագրական ռիսկերի վերաապահովագրության ոլորտում

21.08.2008 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ֆինանսական ռիսկերի վերաապահովագրության նպատակով## հայաստանյան “Այ Էս Ջի” ապահովագրական ընկերությունն ուկրաինական “Լեմմա” ապահովագրական ընկերության հետ բացառիկ պայմանագիր է կնքել:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Այ Էս Ջի”-ի մարքետինգի բաժնում, “Լեմմա” ընկերությունը Ուկրաինայի խոշոր ապահովագրական ընկերություններից մեկն է, ունի A.M.Best B+ (good) վարկանիշը, որը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական Բանկի նորմատիվներին:

“Այ Էս Ջի”-ն առաջին հայկական ապահովագրական ընկերությունն է, որը 2007 թվականի վերջին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է գրանցում եւ արտոնագիր: Ընկերությունը հիմնվել է “Գրանդ” ապահովագրական ընկերության հիման վրա, որը Հայաստանի ապահովագրական շուկայում գործունեության 10-ամյա փորձ ուներ:

Դիտում՝ 5735

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW