Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփվել են բանկային համակարգի գործունեության 2021 թվականի ցուցանիշները։Ընդհանուր գնահատելով համակարգի նախորդ տարվա արդյունքները՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը փաստել է, որ ՀՀ բանկային համակարգը 2021 թվականն ամփոփել է սպասվածից ավելի դրական արդյունքներով, ինչի մասին են վկայում համակարգի գործունեությունը ներկայացնող առանձին ցուցանիշները։ «2021թ․հետպատերազմական տարում, երբ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէին նաեւ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հետեւանքները, բանկային համակարգին հաջողվեց դիմակայել մարտահրավերներին եւ հասցեական ու արդյունավետ կերպով արձագանքել ու լուծում տալ առկա խնդիրներին։ Հատկանշական է նաեւ, որ բանկային գործունեության ընթացքում մեղմվել են նաեւ տնտեսությունում առկա մի շարք խնդիրներ։ Տարին առանձնացել է նաեւ այն հանգամանքով, որ բանկային համակարգն իր վրա էր վերցրել բավականին մեծ սոցիալական բեռ ու իրականացրել մեծածավալ աշխատանքներ»,- նշել է Սեյրան Սարգսյանը։Սեյրան Սարգսյանը ներկայացրել է 2021 թվականի ամփոփ ցուցանիշները:Այսպես, ՀՀ առեւտրային 17 բանկերի տարեկան ընդհանուր կապիտալն ավելացել է 7.6%-ով՝ կազմելով 958 մլրդ. դրամ: Ընդհանուր ակտիվներն աճել են 6.7%-ով՝ կազմելով 7080 մլրդ դրամ։Վարկային ներդրումները նվազել են շուրջ 214 մլրդ դրամով կամ 5.1%-ով, իսկ 30.09.2021թ.-ի համեմատ ավելացել 65 մլրդ դրամով կամ 1.7%-ով: Առեւտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 45%-ը (1 850 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 43%-ը՝ (1 740 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը եւ 12%-ը՝ (476 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են եւ նրանցից ներգրավված ավանդները: Հատկանշական է, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 56%, արտարժույթով վարկերինը՝ 44%: Սեյրան Սարգսյանը Լուսանկարը՝ ՀԲՄ Ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 374 մլրդ դրամով (6․5%), ընդհանուր ավանդները՝ շուրջ 316 մլրդ դրամով կամ 8.5%-ով։ Բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի մնացորդն աճել է շուրջ 15 մլրդ դրամով կամ 3.4%-ով, իսկ 30.09.2021թ.-ի համեմատ՝ 8 մլրդ դրամով կամ 1.9%-ով:Հաշիվներ2021թ.-ի նոյեմբերին բանկերի հաճախորդների թիվը կազմել է 3 351 823։ 2020թ.-ի դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 100 542-ով կամ 31%-ով: Ֆիզիկական անձինք` 91450-ով կամ 2․9 %-ով, իրավաբանական անձինք՝ 9092-ով կամ 8․7%-ով: 2021թ.-ի նոյեմբերին հաճախորդների հաշիվները 2020թ.-ի դեկտեմբերի համեմատ ավելացել են 336 755-ով կամ 5․4%-ով: Ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 312 414-ով կամ 5․2%-ով, իրավաբանական անձանց հաշիվներն ավելացել են` 24 341-ով կամ 10․5 %-ով: Եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ։ Արման Սարգսյանը եւ Սեյրան Սարգսյանը Լուսանկարը՝ ՀԲՄ ՔարտերՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանի փոխանցմամբ՝ 2021թ.-ին վճարային քարտերի քանակը կազմել է 2 702 657, որը 2020թ.-ի համեմատ ավելացել է 206 062-ով կամ 8.3%-ով։ 2021թ.-ի չորրորդ եռամսյակում վճարային քարտերի քանակն ավելացել է 81 632-ով կամ 3.1%-ով։Վճարային քարտերով կատարվել է 164 349 613 գործարք, որը 2020թ.-ի համեմատ ավելացել է 75 054 525-ով կամ 84.1%-ով: Վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 4 291 367 մլն ՀՀ դրամ, որը 2020թ.-ի համեմատ ավելացել է 1 540 291 մլն դրամով կամ 56%-ով:Փոխանցումներ2021թ.-ին արտասահմանից ստացումների ծավալը 2020թ.-ի համեմատ ավելացել է շուրջ 268 մլն դոլարով կամ 14.6%-ով: Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ.-ի համեմատ նվազել է շուրջ 41 մլն դոլարով կամ 3.2%-ով: Ֆիզիկական անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ.-ի համեմատ ավելացել է շուրջ 309 մլն դոլարով կամ 53.8%-ով:ՀՀ առեւտրային բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում2021թ.-ին ՀՀ առեւտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 3.2 մլրդ դրամով կամ 6.5%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 1.9 մլրդ դրամով կամ 4.4%-ով:Առեւտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ.-ին՝ 3,076 մլն դրամ, ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 1,175 մլն դրամ, իսկ շահութահարկի եւ եկամտահարկի միջինը՝ 1,631 մլն դրամ, ավելի քան 4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 373 մլն դրամ: Tweet Դիտում՝ 2498