$100 մլն ծավալով վենչուրային հիմնադրամը կաջակցի Արեւելյան Եվրոպայի ստարտափներին

14.02.2022 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#PTV #Սերգեյ Նեգոդյաեւ #Ալեքսանդր Կուրակսին
Ռուսաստանցի ներդրողներ Սերգեյ Նեգոդյաեւը եւ Ալեքսանդր Կուրակսինը Նյու Յորքում հիմնել են $100 միլիոն ծավալով Prospective Technologies Ventures (PTV) վենչուրային հիմնադրամը։

Այն ներդրումներ կկատարի ռուսաստանյան եւ Արեւելյան Եվրոպայի վաղ փուլի B2B ստարտափներում, որոնք կենտրոնացած են համաշխարհային շուկաների վրա, գրում է Inc. Russia-ն՝ վկայակոչելով «Վեդոմոստի»-ն:

Հիմնադրամում մասնակցություն են ունեցել նաեւ դեվելոփերներ եւ միջազգային ներդրողներ, որոնց անունները PTV-ի հիմնադիրները չեն բացահայտում։

Հիմնադրամի համար ամենահետաքրքիր ոլորտների շարքում են ծրագրային ապահովման մշակումը, ՏՏ ենթակառուցվածքը, թվային մարքեթինգի ծառայությունները, իրերի ինտերնետը: Նշված բնագավառներում հիմնադրամը պատրաստ է ներդնել $100 հազարից մինչեւ $3 միլիոն։

PTV-ն կօգնի Արեւելյան Եվրոպայի ստարտափներին մուտք գործել ԱՄՆ շուկա՝ փնտրել առաջին հաճախորդներին եւ գործարքներ կնքել: Հիմնական նպատակն է մեծացնել ստարտափի հաջող վաճառքի հնարավորությունները երկրում, ասել է Նեգոդյաեւը։ Հիմնադրամի պորտֆելային ստարտափների պոտենցիալ պատվիրատուներն ու ներդրողները ռուսական արմատներով ամերիկյան կորպորացիաներն են։

Ներկայում հիմնադրամն ունի երկու փակված գործարք՝ մոտ $2 մլն ընդհանուր ծավալի, եւս երկու գործարք կնքման, երեքն էլ՝ պայմանների քննարկման փուլում են։

Սերգեյ Նեգոդյաեւը ՌԴ Ինտերնետ նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի պորտֆելի կառավարման գծով նախկին տնօրենն է։ Ալեքսանդր Կուրակսինը ՎՏԲ-ի արդյունաբերական ոլորտում հաճախորդների հետ աշխատանքի դեպարտամենտի ղեկավարն էր, ինչպես նաեւ Metric Investment Group ներդրումային ընկերությունում զբաղվում էր ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում անշարժ գույքի հետ կապված ներդրումային պորտֆելի նախագծերի ղեկավարմամբ: PTV-ի ներդրումային տնօրեն է դարձել Ինտերնետ նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի նախկին պորտֆելային մենեջեր Նիկիտա Յուրեւը:
Դիտում՝ 6644
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW