Հայաստանը եւ Վրաստանը սերտացնում են գործակցությունը մաքսային ոլորտում

14.02.2022 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռուստամ Բադասյան #Լեւան Կակավա
Առաջիկա շաբաթների ընթացքում կգործարկվի Հայաստանի ու Վրաստանի միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգը:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնում են, որ այս մասին նշվել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի եւ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի հանդիպման ընթացքում:

Բագրատաշենի անցակետի տարածքում շրջայցի ժամանակ կողմերն ընդգծեն են, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների եւ քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին եւ արագ տեղաշարժի ապահովումը երկու երկրների մաքսային մարմինների առաջնահերթություններից է:

Ռուստամ Բադասյանը եւ Լեւան Կակավան անդրադարձել են նաեւ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Նշվել է, որ հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաեւ միջազգային հարթակներում:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համակարգերի ինտեգրման անհրաժեշտությանը:
Դիտում՝ 3037

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW