Վրաստանում այլընտրանքային երկաթուղային կամուրջն արդեն վերականգնված է եւ բեռները կարող են դրանով փոխադրվել

20.08.2008 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վրաստանի այլընտրանքային երկաթուղային կամուրջն արդեն## վերանորոգնված է, եւ բեռները կարող են դրանով փոխադրվել, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ բացառիկ հարցազրույցում տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

“Հիմա սպասում ենք “Վրացական երկաթուղու” ղեկավարության պաշտոնական թույլտվությանը, որի համաձայն այլընտրանքային երթուղին պետք է գործարկվի: Վրացական կողմը դեռեւս թույլ չի տվել այլընտրանքային կամրջով բեռնափոխադրումներ կատարել”,- ասել է Գուրգեն Սարգսյանը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը նշել է, որ Հայաստանում ներկայումս հացահատիկի ու վառելիքի բավարար ռազմավարական պաշար կա` հավելելով, որ վերջին օրերին հատկապես ակտիվացել է Իրանի տարածքով ներկրումը:

Դիտում՝ 7058

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW