ՌԴ-ն կարող է հայտնվել 10 երկրների թվում, որոնց ԵՄ-ն մտադիր է ներառել «գորշ ցուցակում»

11.02.2022 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #ԵՄ #«գորշ ցուցակ»
Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է Ռուսաստանը, Իսրայելը, Բերմուդյան կղզիները եւ Բրիտանական Վիրջինյան կղզիները ներառել «գորշ ցուցակում», որտեղ ընդգրկված են հարկերից ապաստարան համարվող երկրներ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EUobserver առցանց պարբերականը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը։

Պարբերականի համաձայն՝ ԵՄ նախարարները, հավանաբար, փետրվարի 24-ին կհաստատեն ցուցակի թարմացված տարբերակը։ Սպասվում է, որ այնտեղ կավելանան 10 երկրներ՝ կապված այս ցանկում դրանց ընդգրկման չափանիշների փոփոխության հետ։

«Գորշ ցուցակում» ներառված են երկրներ, որոնք խոստացել են հարկային բարեփոխումներ իրականացնել, սակայն չեն արել դա, նշում է պարբերականը։

Ըստ Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության՝ գորշ «գորշ ցուցակում» ընդգրկված երկներ չեն կարող միջոցներ ուղարկվել ԵՄ որոշ հիմնադրամներից, ինչպես նաեւ Եվրամիության անդամները կարող են ավելի խիստ վերահսկողություն իրականացնել ընկերությունների նկատմամբ՝ սահմանափակելու հարկերի հետաձգումը օֆշորների օգնությամբ:
Դիտում՝ 4575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW