«Սիսիան-Քաջարան» ծրագրի շուրջ կառավարությունն աշխատում է ԵՄ-ի, ԵՆԲ-ի եւ ՎԶԵԲ-ի հետ
11.02.2022 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Օրակարգային հարցը վերաբերել է Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար մրցութային գործընթաց սկսելուն։
Փոխվարչապետը նշել է, որ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ «Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթեւեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի հարավային շրջանների անվտանգությունը, նպաստել դրանց տնտեսական զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը»,- ընդգծել է Համբարձում Մաթեւոսյանը։
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել II–րդ տեխնիկական կարգի, 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ եւ 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ, որոնցից ամենաերկարը` Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ:
Արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը մոտ 58 կիլոմետրով, տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունն ավելացնել եւ սահմանել շուրջ 100 կմ/ժ, երթեւեկության տեւողության ժամանակը նվազեցնել մոտ 1,5-2 ժամով, ինչպես նաեւ բարձրացնել հարմարավետությունն ու անվտանգությունը։
Ծրագիրը ներառված է ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի ուղենիշ 2-ում, որի շրջանակում կառավարությունն արդյունավետ համագործակցում է Եվրամիության (ԵՄ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) եւ ՎԶԵԲ գործընկերների հետ՝ ծրագրի հետագա ֆինանսավորման եւ իրագործման ուղղությամբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: