Վահան Քերոբյան. Ունենք ներդրումների տպավորիչ աճ

10.02.2022 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #ներդրումներ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ հետեւողական աշխատանքներ են արվում ներդրումների ավելանացման ուղղությամբ:

«Առաջին 9 ամիսների ներդրումների վերաբերյալ տվյալները դուրս են եկել, եւ կարող եմ ուրախությամբ ասել, որ ունենք թե՛ օտարերկրյա, թե՛ ուղղակի ներդրումների տպավորիչ աճ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է նա:

Նախարարը հրաժարվել է ներդրումային ծրագրերի կոնկրետ օրինակներ նշել, քանի որ, նրա խոսքով, այս հարցում չունի ներդրողների համաձայնությունը՝ բացահայտելու այդ ներդրումային ծրագրերը:
Դիտում՝ 1744

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW