ԱՄՆ արդարադատության նախարարությունն իրականացրել է կրիպտոարժույթների պատմության մեջ ամենախոշոր առգրավումը` 120 հազար բիթքոին, որոնց արժեքը գերազանցում է $5 միլիարդը, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով CNN-ը:Բիթքոինները գողացվել են 2016 թվականին Bitfinex կրիպտոարժութային բորսայի վրա հարձակման արդյունքում։ Այն ժամանակ դրանք գնահատվել են $71 միլիոն։Գլխավոր դատախազի օգնական Քենեթ Փոլիթը հայտարարել է, որ կրիպտոարժույթի առգրավումը հստակ ապացույց է առ այն, որ ԱՄՆ իշխանությունները «թույլ չեն տա, որ կրիպտոարժույթը դառնա փողերի լվացման համար անվտանգ ապաստարան կամ մեր ֆինանսական համակարգում անօրինականության տարածք»: Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2016 թվականին անհայտ հաքերը «կոտրել է» Bitfinex կրիպտոբորսան և կատարել 2000 անօրինական գործարք։ Նա կրիպտոարժույթը փոխանցել էր թվային դրամապանակ, որը տնօրինում էր 34-ամյա Իլյա Լիխտենշտեյնը Նյու Յորքից:Փողերի լվացման փորձի համար մեղադրանքներ դատախազությունը ներկայացրել է Լիխտենշտեյնին և նրա կնոջը: Քննության վարկածով՝ վերջին հինգ տարիների ընթացքում զույգը տարբեր հաշիվների միջոցով «լվացել է» մոտ 25000 գողացված բիթքոին: Ըստ դատախազների, դա անելու համար նրանք օգտագործել են տարբեր միջոցներ՝ ծածկելու իրենց հետքերը՝ կեղծ ID-ներից մինչև բիթքոիններն այլ թվային արժույթների փոխարկում: Հետաքննությանը ներգրավվել են քննիչներ Վաշինգտոնից, Նյու Յորքից, Չիկագոյից և Անսբախից (Գերմանիա):Bitfinex-ի հայտարարության մեջ նշվում է, որ կրիպտոբորսան համագործակցել է հետաքննության հետ և գոհ է, որ գողացված միջոցները վերադարձվել են: Եթե Լիխտենշտեյնը և նրա կինը մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ակտիվների առգրավումն իրականացվել է ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից չորս ամիս առաջ ստեղծված Կրիպտոարժույթների դեմ պայքարի ազգային թիմի կողմից։ Tweet Դիտում՝ 5079