Ռուսաստանի կառավարությունը հաստատել է թվային արժույթների շրջանառության օրենսդրական կարգավորման հայեցակարգը, որտեղ շեշտը դրված է շարքային ներդրողների իրավունքների պաշտպանության վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Կառավարությունը որոշել է Ռուսաստանում թվային արժույթների ապագան։ Նման ֆինանսական ակտիվների շրջանառությունը կարգավորվելու է պետության կողմից՝ մասնագիտական շուկայի բոլոր մասնակիցների համար խիստ պարտավորություններով եւ շարքային ներդրողների իրավունքների պաշտպանության շեշտադրմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։Կառավարությունում նշել են, որ հայեցակարգի նպատակն է «ինտեգրել թվային արժույթների շրջանառության մեխանիզմը ֆինանսական համակարգում եւ ապահովել դրամական միջոցների հոսքերի նկատմամբ վերահսկողությունը վարկային կազմակերպությունների շրջանակում»։«Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ներդրողներին որակավորված եւ ոչ որակավորվածների բաժանելուց բացի, կապահովվի կրիպտոարժույթի հարթակների լիցենզավորման պահանջների միջոցով։ Դրանք, իրենց հերթին, պարտադիր պետք է ունենան ֆինանսական անվտանգության բարձիկներ՝ իրացվելիության եւ կապիտալի համարժեքության առումով»,- ընդգծել են ՌԴ կառավարությունում։ 07.02.2022 | 17:32 The Bell. ՌԴ-ն ակնկալում է կրիպտոշուկայից մինչեւ 1 տրլն ռուբլու հարկեր հավաքել Բացի այդ, շուկայի մասնակիցների համար նախատեսվում է ներդնել «քաղաքացիներին թվային արժույթների հետ կապված բարձր ռիսկերի մասին իրազեկման» պարտադիր դրույթ, հավելել են կառավարության մամուլի ծառայությունում:Կառավարությունում ակնկալում են, որ հայեցակարգի իրականացումը կապահովի նորմատիվ եւ իրավական անհրաժեշտ դաշտի ստեղծումը, «թույլ կտա ստվերից դուրս բերել թվային արժույթի ոլորտը եւ հնարավորություն ստեղծել օրինական բիզնես գործունեության համար»։ Կառավարությունում նշել են, որ կրիպտոարժույթների շուկայի կարգավորման քննարկմանը մասնակցել են ֆինանսների նախարարությունը, Ռուսաստանի բանկը, «Ռոսֆինմոնիթորինգը», Անվտանգության դաշնային ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունը, Դաշնային հարկային ծառայությունը, Տնտեսական զարգացման նախարարությունը եւ Գլխավոր դատախազությունը։ Թվային արժույթների շրջանառության օրենսդրական կարգավորման հայեցակարգն ամբողջությամբ հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 5269