Եվրահանձնաժողովն առաջարկել է ռազմավարություն՝ ԵՄ-ն միկրոչիպերի արտադրության մեջ համաշխարհային առաջատար դարձնելու համար, որը կոչվում է «ԵՄ միկրոչիպերի ակտ» եւ նախատեսում է €43 միլիարդի ներդրում, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:«ԵՄ միկրոչիպերի ակտ»-ը Եվրոպան միկրոչիպերի շուկայում առաջատար դարձնելու ծրագիր է: 2030 թվականին միկրոչիպերի 20%-ը պետք է արտադրվի Եվրոպայում»,- Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։«Այս պահին միկրոչիպերի արտադրության մեր շուկայական մասնաբաժինը կազմում է ընդամենը 10%, եւ դա բացարձակապես բավարար չէ։ Մոտակա տարիներին մենք պետք է կրկնապատկենք այս ցուցանիշը»,- իր հեթին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարգրետ Վեստագերը։ «Համավարակի ժամանակ մենք բախվում ենք միկրոչիպերի սուր պակասի հետ, որն արդեն իսկ հանգեցրել է լուրջ սոցիալական հետեւանքների, գործարանների փակման եւ արտադրանքի պակասի»,- ընդգծել է նա։Վեստագերը նշել է, որ Եվրոպայում միկրոչիպերի արտադրության ընդլայնումը թույլ կտա խուսափել տրանսպորտային շղթաների խնդրից, որը դարձել է շուկայում այսօր առկա դեֆիցիտի հիմնական գործոններից մեկը։Նրա խոսքով՝ այժմ ԵՄ-ն «հիմնականում արտադրում է անցյալ սերնդի չիպեր, որոնք դեռ լայնորեն օգտագործվում են տեխնիկայում, սակայն դրանք ավելի մեծ են, դանդաղ եւ պակաս հուսալի, քան նոր սերնդի միկրոչիպերը»։ Միաժամանակ, նրա խոսքով, ԵՄ երկրները առաջատար դիրքեր են զբաղեցնում էլեկտրոնային նոր տեխնոլոգիաների զարգացման գործում։ Ուստի, ըստ նրա, ԵՄ-ն պետք է «փակի անջրպետը մշակումների եւ միկրոչիպերի սեփական արտադրության միջեւ»։ 26.01.2022 | 17:16 Չիպեր արտադրող Taiwan Semiconductor-ը դարձել է Ասիայի ամենաթանկ ընկերությունը Եվրահանձնաժողովն առաջարկում է նաեւ ավելացնել եւ խորացնել էլեկտրոնային արդյունաբերության համար կադրերի պատրաստումը։ Նոր ռազմավարության մեկ այլ տարր կդառնա «հոգեպես մոտ օտարերկրյա գործընկերների հետ» համագործակցության ընդլայնումը, որը կներառի տեխնոլոգիաների, մասնագետների փոխանակում եւ հիմնական ռեսուրսների ապահովում։ Վեստագերի խոսքով՝ միկրոչիպերի արտադրությունը Եվրոպայում արդեն քննարկվում է ԵՄ-ԱՄՆ տեխնոլոգիական խորհրդի շրջանակում, ինչպես նաեւ Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Սինգապուրի հետ։Նա ընդգծել է, որ ԵՄ-ի այս ռազմավարությունը չի օգնի հաղթահարել միկրոչիպերի ներկայիս պակասը, սակայն կկանխի նոր դեֆիցիտի առաջացումը։ Tweet Դիտում՝ 2842