Բեռները շուտափույթ ուղարկելու նպատակով Վրաստանում վերականգնվում է շրջանցիկ երկաթուղային կամուրջը

19.08.2008 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վրաստանում գտնվող երկաթուղային բեռներ շուտափույթ ուղարկելու նպատակով## վերականգնվում է շրջանցիկ երկաթուղային կամուրջը, որը ժամանակավորապես կփոխարինի Գորի-Թբիլիսի հատվածում օգոստոսի 16-ին պայթեցված կամուրջը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Հարավկովկասյան երկաթուղու” մամլո ծառայությունում, շրջանցիկ երկաթուղային կամուրջը վաղուց չի շահագործվել եւ անսարք վիճակում է, որի հետեւանքով դրա վերականգնման համար կպահանջվի մոտ 3 օր:

“Հարավկովկասյան երկաթուղու” մամլո ծառայությունում նաեւ տեղեկացրել են, որ պահուստային կամրջի անցունակությունը փոքր է, հետեւաբար, դրա վերականգնումից հետո բեռները կտեղափոխվեն փոքր ծավալով:

“Հարավկովկասյան երկաթուղում” տեղեկացրել են, որ ներկայումս վրացական տարածքում մեկնելու են սպասում Հայաստանի համար նախատեսված հացահատիկով բեռնված 57 վագոններ:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ “Հարավկովկասյան երկաթուղին” տեխնիկական օգնություն է ցուցաբերել անցած շաբաթ Գրակալի վրացական գյուղի մերձակայքում պայթեցված երկաթուղային կամրջի վերականգնման նպատակով: Վրաստան է ուղարկվել փայտե շպալերով բեռնված 2 եւ երկաթբետոնային շպալերով` 1 վագոն: Վերականգնողական աշխատանքներին մասնակցելու են մեկնել նաեւ “Հարավկովկասյան երկաթուղու” 12 աշխատակիցներ: Նախնական տեղեկություների համաձայն, պայթեցված կամրջի վերանորոգումը կտեւի 1-2 շաբաթ:

Դիտում՝ 5654
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW