Ակնթարթային փոխանցումներ Ռուսաստանից Հայբիզնեսբանկ` առանց միջնորդավճարի

03.02.2022 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Ֆորա-Բանկ #փոխանցումներ
Մինչեւ փետրվարի 28-ը ցանկացած վայրում, ցանկացած պահի, իմանալով միայն ստացողի քարտին կցված հեռախոսահամարը, Ֆորա-Բանկի «Фора-Онлайн» բջջային հավելվածի միջոցով կարող եք կատարել ակնթարթային դրամական փոխանցում Ռուսաստանից՝ Հայբիզնեսբանկի հաճախորդի հաշվեհամարին, 0% միջնորդավճարով:

Ֆորա-բանկից փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է.

- Ունենալ Ֆորա-բանկի դեբետային քարտ
- Ներբեռնել «Фора-Онлайн» բջջային հավելվածը
- «Фора-Онлайн» բջջային հավելվածից կատարել փոխանցում Հայբիզնեսբանկի հաճախորդի քարտին:

Հայբիզնեսբանկում փոխանցումը ստանալու համար հարկավոր է.

- Հայբիզնեսբանկում ունենալ ընթացիկ կամ քարտային հաշիվ
- Բանկին տրամադրած բջջային հեռախոսահամարը լինի Հայբիզնեսբանկի հաճախորդի գործող հեռախոսահամարը:
- Ֆորա-բանկից փոխանցում կատարողին պետք է տրամադրել ստացողի բջջային հեռախոսահամարը:

«Фора-Онлайн» հավելվածում «МИГ» համակարգով կարող եք ուղարկել գումար ցանկացած ժամանակ՝ 24/7 ռեժիմում, հանգստյան եւ տոն օրերին, փոխանցումն անմիջապես հաշվեգրվում է ստացողի հաշվեհամարին: Փոխանցման նվազագույն գումարը 100 ՌԴ ռուբլի է, առավելագույնը՝ 500 000 ՌԴ ռուբլի: Ամսական կարող եք ուղարկել մինչեւ 500 000 ՌԴ ռուբլի: Փոխանցման վճար չի գանձվում:

Մանրամասների համար կարող եք այցելել այս հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Դիտում՝ 8785

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW