Փետրվարի 2-ին Հայաստանի եւ Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը:ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է, որ առաջին օրը չէ, նոր չէ, որ Ավստրիական զարգացման գործակալությունն իր գործունեությունն է իրականացնում Հայաստանում։«Այդ գործունեությունը սկսվել է դեռեւս 2013 թվականին եւ մեծ, շոշափելի ձեռքբերումներ ունի հատկապես կանաչ եւ ժամանակակից գյուղատնտեսության ասպարեզում»,- ասել է նա՝ հավելելով, որ այսուհետ նոր էջ է բացվում երկկողմ հարաբերություններում՝ որակապես նոր տեսակի եւ նոր ծավալի ծրագրեր իրականացնելու համար: «Ուրախությամբ պիտի նշեմ, որ Հայաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության երկիր, ընդգրկված է նաեւ Ավստրիական զարգացման համագործակցության 2021-2027թթ. ծրագրում»,- տեղեկացրել է Արարատ Միրզոյանը: Նա նաեւ ասել է, որ նախարար Շալենբերգի այցն ուղեկցվում է բիզնես պատվիրակությամբ եւ այսօր կկայանա հայ-ավստրիական բիզնես ֆորում: Tweet Դիտում՝ 1787