Մարտին Գալստյան․ հիփոթեկային աճի տեմպը 30%-ի շրջանակում է

01.02.2022 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական բանկ #Մարտին Գալստյանն #հիփոթեկ
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2021թ.-ին Հայաստանի բանկերը ստացել են ոչ միայն հետաձգված շահույթները, այլ նաեւ հետաձգված ռիսկերի առումով որոշակի տրանսլյացիա է եղել։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա առաջին կեսին ի հայտ են եկել 2020 թվականին հետաձգված ռիսկերը։

«Ուրախալի նորություն ունենք․ շատ են խոսակցությունները եւ բանկերն էլ են մեզ հաղորդում, որ հաճախորդները, որոնք 2020-ին չէին կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները, 2021-ին նրանց մի մասը վերադարձել է բնականոն հուն ու սկսել է վճարել պարտավորությունների դիմաց, որը նաեւ արտացոլվել է չաշխատող վարկերի տեսակարար կշռի ցուցանիշի մեջ»,- ասել է ԿԲ նախագահը։

Անդրադառնալով վարկավորման ծավալներին, Մարտին Գալստյանն ասել է, որ ընդհանուր անկում է եղել, սակայն հիփոթեկային աճի տեմպը մոտավորապես 30%-ի շրջանակում է։

«Հիփոթեկային վարկավորման ծավալները շարունակել են բարձր մնալ՝ պայմանավորված նաեւ եկամտային հարկի հետ կապված արտոնությունների տրամադրմամբ: Եթե ուսումնասիրեք պահանջարկի եւ առաջարկի կողմից եկող ազդակները՝ շինթույլտվություններ, հանձնված քառակուսի մետրեր, ապա կտեսնեք, որ պահանջարկն էլ, առաջարկն էլ բավական բարձր մակարդակի վրա են, ինչը նաեւ իր հետ բերում է հիփոթեկային վարկավորման աճի»,- նշել է ԿԲ նախագահը։
Դիտում՝ 1932

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW