Enterprise Armenia ներդրումների ներգրավման հիմնադրամը եւ Աբու Դաբիի Առեւտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ) ստորագրել են համաձայնագիր առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցության մասին։Այս մասին հաղորդում է ՏՍՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալությունը։Համաձայնագիրը ստորագրվել է Դուբայում՝ World Expo 2020 ցուցահանդեսի շրջանակում, Աբու Դաբիի ԱԱՊ-ի գլխավոր տնօրեն Մուհամմեդ Հիլալ Ալ-Մուհայրիի եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջեւ։Փաստաթղթի համաձայն՝ երկու կողմերը կաշխատեն զարգացնել առեւտրային հարաբերությունները եւ բարելավել ներդրումային միջավայրը՝ տնտեսության տարբեր ոլորտներում մի շարք նախագծեր իրականացնելու համար։Ալ Մուհայրին ասել է, որ «ԱՄԷ-ի իշխանությունները ակտիվորեն համագործակցում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային բիզնես կառույցների հետ՝ ստեղծելով բարենպաստ բիզնես միջավայր, եւ Երեւանի հետ գործակցությունը դրա ապացույցն է»։Նա նշել է, որ «վերջին տարիներին նկատելի առաջընթաց է նկատվել ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերություններում», հավելելով, որ «այս համաձայնագիրը հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար, հատկապես երկու երկրների միջեւ արտահանման եւ ներմուծման խթանման ոլորտում»։ Enterprise Armenia-ի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանն իր հերթին ասել է, որ «Երեւանը շահագրգռված է ուսումնասիրել մասնավոր հատվածում ԱՄԷ-ի նորարարական փորձը»՝ ընդգծելով, որ «Աբու Դաբիի հետ համաձայնագիրը նոր հորիզոններ կբացի համատեղ համագործակցության եւ ներդրումային ոլորտում երկու կողմերի ներուժը ավելացնելու համար» ։ Tweet Դիտում՝ 3279