Ադրբեջանական բանկերն առաջին կիսամյակի ընթացքում գործարկել են 45 նոր մասնաճյուղ

19.08.2008 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի բանկային համակարգի կապիտալացումը հուլիսի 1-ի դրությամբ տարեսկզբի հետ համեմատ ավելացել է 26,9%-ով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ՙՏրենդը՚, առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում բանկային գործունեություն ծավալելու թույլտվություն է ունեցել 46 բանկ:

Արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ Ադրբեջանում գործում է 24 բանկ: Բանկերի գործող մասնաճյուղերի թիվը առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 530: Առաջին կիասմյակի ընթացքում բանկերը գործարկել են 45 մասնաճյուղեր:

Արտասահմանում գործող բանկերի կառույցների թիվը 7 է, որից 4-ը ներկայացուցչություններ են, 2-ը` դուստր բանկեր եւ մեկը` մասնաճյուղ: Ադրբեջանում գործում է նաեւ արտասահմանյան բանկերի 4 ներկայացուցչություն:

Դիտում՝ 6669

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW