Ադրբեջանի նավթային հիմնադրամը €1 միլիարդի ավանդ է ներդրել Թուրքիայի ԿԲ-ում

31.01.2022 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#SOFAZ #Թուրքիա #ավանդ
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) €1 միլիարդի ավանդ է ներդրել Թուրքիայի Կենտրոնական բանկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հիմնադրամի հաղորդագրությունը։

«Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամն այս տարվա հունվարին աստիճանաբար €1 միլիարդ ընդհանուր գումարի ավանդ է ներդրել Թուրքիայի Կենտրոնական բանկում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ հիմնադրամի՝ ավանդի վերադարձման ժամկետը սահմանվել է վեց ամիս։

«Այս ներդրումը, որը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի ֆինանսական կայունության վրա, իրականացվել է SOFAZ-ի ներդրումային ռազմավարության շրջանակում։ Գործարքն ավարտվել է հունվարի 27-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ SOFAZ-ի ակտիվները, որտեղ միջոցներ են կուտակում Ադրբեջանի նավթագազային պայմանագրերից, կազմում են ավելի քան $45 միլիարդ։
Դիտում՝ 3013

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW