Tesla-ի տարեկան զուտ շահույթն աճել է գրեթե 8 անգամ
27.01.2022 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ vulcanpost.com

2021 թվականին ավտոարտադրողի եկամուտն աճել է 71%-ով՝ հասնելով $53,8 միլիարդի, ավտոմեքենաների վաճառքն ավելացել է 87%-ով՝ հասնելով ռեկորդային 936 հազարի, ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
«Մեր ձեռնարկությունները մի քանի եռամսյակների ընթացքում աշխատում էին մասնակի ծանրաբեռնվածությամբ, եւ հիմնական սահմանափակող գործոնը եղել է մատակարարման շղթաների խնդիրը, որը, հավանաբար, կպահպանվի մինչեւ 2022 թվականի ավարտը»,- նշվում է Tesla-ի՝ ներդրողներին ուղղված նամակում:
«Մենք ակնկալում ենք հնարավորինս արագ ավելացնել արտադրությունը ոչ միայն Օսթինում եւ Բեռլինում նոր ձեռնարկությունների հաշվին, այլեւ Ֆրեմոնտի ու Շանհայի գործարաններում առավելագույնի հասցնելով արտադրությունը»,- հայտարարել են ընկերությունում:
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ներդրողների հետ հեռախոսակոնֆերանսի ժամանակ ասել է, որ ընկերությունն այս տարի շուկա չի ներկայացնի մեքենաների նոր մոդելներ:
«Tesla-ի հիմնական նպատակն այս տարի արտադրությունն ավելացնելն է»,- ասել է Մասկը՝ ընդգծելով, որ ակնկալում է 2022 թվականին մատակարարումներն ավելացնել ավելի քան 50%-ով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: