«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) նշել է ստեղծման 5-ամյակը։ Հիմնադրամի 5-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ԶԱՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Յաղջյանը հայտնել է, որ այս տարիների ընթացքում ԶԱՀ-ը կարողացել է հավաքագրել 65 մլրդ դրամ եւ այսօր արդեն տրամադրել է 55 մլրդ դրամի հատուցում։ «Այսօր մենք հատուցումներ ենք տրամադրում 4689 դեպքով եւ այս թվի մեծամասնությունը ստացել ենք 44-օրյա պատերազմից հետո։ Մենք հատուցումներ ենք տրամադրում զոհված, անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին եւ առաջին ու երկրորդ կարգի զինհաշմանդամություն ունեցող տղաներին», - ասել է նա: ԶԱՀ հիմնադիր եւ նախկին տնօրեն Վարուժան Ավետիքյանն էլ կարեւորել է ստեղծման սկզբում ԶԱՀ-ի աշխատանքները կամավոր իրականացրած անձանց ներդրած ջանքերն ու հատկապես ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցների պատրաստակամությունը, որոնք մինչ հիմնադրամի թիմի ձեւավորումը կատարում էին այդ աշխատանքները։Միջոցառման ընթացքում հիմնադրամի 5 տարվա աշխատանքը ներկայացվել է ամփոփող ֆիլմի տեսքով: Tweet Դիտում՝ 2426