«ՌԴ անշարժ գույքի արքաներ»-ի վարկանիշում Սամվել Կարապետյանը երկրորդ տեղում է
27.01.2022 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /


Forbes-ի տվյալներով, 2021 թվականին «Տաշիր» ընկերության` վարձակալությունից ստացված եկամուտը կազմել է $615 միլիոն: 2020 թվականին այդ ցուցանիշը $585 միլիոն էր, 2019 թվականին՝ $655 միլիոն։
Forbes-ը «Տաշիր»-ի խոշորագույն օբյեկտներից նշում է Դմիտրովյան մայրուղու վրա գտնվող RIO-ն (220 000 ք.մ.), Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը (140 000 ք.մ.), Novotel Moscow City-ն (360 համար)։
Նշվում է, որ 2021 թվականի մարտին «Տաշիր»-ը սկսեց նախագծել Մոսկվայի բազմաֆունկցիոնալ համալիրը, օգոստոսին Տամբովում բացեց RIO-ի նոր մասնաշենքը, որը դարձավ տարածաշրջանում առեւտրի եւ զվարճանքի ամենամեծ կենտրոնը։
Ըստ Forbes-ի՝ կառուցման փուլում է 18 օբյեկտ, այդ թվում՝ չորս տրանսպորտային հանգույց Մոսկվայում, ցուցահանդեսային կլաստեր ВДНХ-ում եւ Արկադի Ռայկինի անվան «Սատիրիկոն» թատրոնը։
Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառված է 30 ընկերություն իրենց սեփականատերերով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: