FT. ԵԿԲ-ն ստուգում է բանկերի պատրաստականությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների դեպքում

27.01.2022 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #Ռուսաստան #պատժամիջոցներ
Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ներկայացուցիչները եվրոպական բանկերից տեղեկատվություն են խնդրել՝ որքանով են նրանք պատրաստ Ռուսաստանի դեմ արեւմտյան կոշտ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությանը, ներառյալ՝ ՌԴ-ի SWIFT-ից անջատմանը։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Financial Times (FT) թերթը։ Պարբերականի տվյալներով՝ ԵԿԲ-ն իրականացրել է ռիսկերի սեփական գնահատում՝ կապված իրադարձությունների տարբեր զարգացումների հետ, եւ առանձին խորհուրդ է տվել Ռուսաստանի հետ ակտիվորեն համագործակցող բանկերին պատրաստվել սահմանափակող միջոցների կիրառմանը Մոսկվայի դեմ՝ Ուկրաինա իբր ծրագրված ներխուժման դեպքում։

FT-ն նշում է, որ արտասահմանյան բանկերի կողմից ռուսաստանյան ընկերություններին եւ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը հասնում է $121 միլիարդի, բացի այդ, բանկերում ՌԴ հաճախորդների կողմից ներդրված $128 միլիարդի ավանդ է պահվում։

Պարբերականը բերում է ամերիկյան JPMorgan Chase բանկի տվյալները, ըստ որոնց եվրոպական բանկերից Ռուսաստանի հետ ֆինանսապես ամենից ուժեղ կապված են ֆրանսիական Societe General-ը, ավստրիական Raiffeisen-ը եւ իտալական UniCredit-ը։ Ըստ FT-ի՝ ԵԿԲ-ն խնդրել է գերմանական Deutsche Bank-ին եւ հոլանդական ING-ին տրամադրել տվյալներ Ռուսաստանում եւ Ուկրաինայում իրենց գործունեության ծավալների վերաբերյալ։

Financial Times-ի կողմից հարցված եվրոպական ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել ռուբլու արժեզրկման պատճառով իրենց ակտիվների արժեզրկման հեռանկարի, ինչպես նաեւ ռուսաստանյան բանկային համակարգի վրա այն բացասական ազդեցության վերաբերյալ, որը կարող է հանգեցնել SWIFT համակարգից հնարավոր անջատումը։
Դիտում՝ 2431
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW